Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետերի հետ
28.10.2015
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ անցկացվեց մարզպետերի հետ հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Խորհրդակցության ընթացքում քննակվեցին մարզերում իրականացվող հրատապ ծրագրի կատարման ընթացքին, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, գյուղատնտեսական մթերքների մթերման գործընթացին, ինչպես նաև ընթացիկ տարում ՀՀ մարզերին հատկացված ազոտական պարարտանյութի և սերմացուի դիմաց գումարների փոխանցմանն առնչվող հարցեր: Տեղեկատվություն տրամադրվեց Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի մասին:
ՀՀ ՏԿԱԻ նախարարին զեկուցվեց, որ նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Քննարկվեցին մարզպետերի կողմից բարձրացված մի շարք հարցեր, տրվեցին հանձնարարականներ:
Խորհրդակցությանն անդրադարձ կատարվեց նաև նոյեմբերին կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի նիստին, ինչպես նաև Գյուղական համայնքների 5-րդ համաժողովին վերաբերող կազմակերպչական հարցերի:
Աղբյուրը՝ www. http://mtaes.am, 27.10.2015