Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը
27.10.2015
Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2015 թվականի հերթական նիստը: հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,86 հա արոտի նպատակային նշանակությունը փոխելու և ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքներից 10.59958 հա նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ հարցերը:
Նշված հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում: Նիստին ներկա էին հանձնաժողովի բոլոր անդամները: