Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
26.10.2015
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել հրատապ խնդիրների լուծման ծրագրերով մարզում իրականացվող շինարարական աշխատանքների որակին, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը՝ ուշադրության կենտրոնում պահել խաղողի մթերումների գործընթացը: Մարզի ղեկավարը խորհրդակցության վերջում ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ ոլորտներին վերաբերող խնդիրների լուծման, աշխատանքների կատարման և ոլորտային ծրագրերի իրականացման նպատակով: