Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուշադրություն

26.10.2015

 PFP Օրենսդրական ոլորտի մասնագետների ծրագիրը հրավիրում է մրցույթի

Օրենսդրական ոլորտի մասնագետների (Professional Fellows Program/PFP) ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:

Ամերիկյան խորհուրդների գրասենյակը հրավիրում է երիտասարդ մասնագետներին ներկայացնելու օնլայն դիմումի հայտ մինչեւ 2015թ. նոյեմբերի 12-ը:

PFP-ն հնարավորություն է ընձեռում խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական, կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության կազմակերպություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ կամ քաղաքականության մշակման գործընթացում: Ծրագրի մասնակիցները կլինեն PFP-ի ավելի լայն խմբի մաս` միանալով այլ երկրների մասնակիցներին: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:
PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝
• ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին,
• կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,
• ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ,
• միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:
PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից վեցշաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն 2016թ. գարնան ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում կլինեն ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ կրթաթոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝
• լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բնակիչ
• դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան
• ունենան առնվազն բակալավրի կամ ավելի բարձր աստիճան
• ունենան առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ եւ մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական եւ հասարակական սեկտորում
• ցուցաբերեն առաջնորդելու եւ համագործակցելու հմտություններ
• տիրապետեն անգլերենին:
PFP մրցույթի առաջին փուլն անցնելու դեպքում մասնակիցների համար կանցկացվի TOEFL թեստ, եթե դիմորդը նախկինում չի հանձնել եւ չի կարող ներկայացնել TOEFL-ի (paper based) 500 միավորից բարձր կամ IBT TOEFL-ի 60 միավորից բարձր թեստի կամ դրանց համարժեք անգլերենի այլ թեստերի (օրինակ IELTS թեստի 6 միավորին) արդյունքները: PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով: Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2015թ. նոյեմբերի 12-ը ներկայացնեն օնլայն դիմում՝ https://ais.americancouncils.org/pfp
Ծրագրին դիմելու գործընթացի եւ մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ PFP ծրագրի վեբ կայքից http://professionalfellows.americancouncils.org/ կամ կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ PFP ծրագրի պատասխանատու Նանե Աբրահամյանին ստորեւ նշված հասցեով կամ pfp@americancouncils.am էլ. փոստի հասցեով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53