Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը

23.10.2015

2015 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 3-րդ նիստը, հետևյալ օրակարգով՝
1. ,,ՀՀ կառավարության 2015թ հունիսի 18-ի թիվ 673-Ն և 2015թ. հուլիսի 2-ի թիվ 666-Ն որոշումների հրատապ և այլ ներդրումային ծրագրերով իրականացվող աշխատանքների մասին,,
/Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյան/
2. ,,2015թ. ինն ամիսներին համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը ,,
/Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետ Ռազմիկ Հայրապետյան/
3. ,,Բերքահավաքի և կերերի կուտակման ընթացքը,,
/Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյան/
4. ,,2015թ. երրորդ եռամսյակում մարզի համայնքներում անցկացված վարչական հսկողության մասին,,
/Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյան/
Հայտարարություններ
,,Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հիման վրա տարեկան աշխատանքային պլանի կազմման և մարզային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման մոնիտորինգի և գնահատման արդյունքները,,
/Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ծրագրերի և վերլուծությունների բաժնի պետ Արամ Կոստանյան/
Մարզխորհրդի նիստին հրավիրվել են՝ մարզի համայնքների ղեկավարները և աշխատակազմի քարտուղարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, նիստին կմասնակցեն նաև՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:

Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53