Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում անհայտ կորած ազատամարտիկների հարազատների հետ

22.10.2015

Հոկտեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և համապատասխան համայնքների ղեկավարների մասնակցությամբ, տեղի ունեցավ ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար, փոխգնդապետ Սամվել Ասատրյանի հանդիպումը Արցախյան ազատամարտի ժամանակ Վայոց ձորից անհայտ կորած անձանց հարազատների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ,,ՀՀ Զու ռազմական բժիշկների հայկական ասոցացիայի,, փոխնախագահ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանը, ՀՀ Զու ռազմական բժշկության վարչության ներկայացուցիչներ բ/ծ մայոր Հայկազ Սրեյանը և բ/ծ կապիտան Նելլի Հովսեփյանը, ինչպես նաև ,,Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ,, ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանը:
Փոխգնդապետ Սամվել Ասատրյանը ներկայացրեց գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով ՄԱԿ-ի ,,Հատուկ ընթացակարգեր,, ծրագիրը և այդ ուղղությամբ ՀՀ-ում իրականացվող աշխատանքները:
Իսկ ՀՀ Զու ռազմական բժիշկների հայկական ասոցացիայի և ՀՀ Զու ռազմական բժշկության վարչության ներկայացուցիչները կատարեցին անհայտ կորածների հարազատների առողջական վիճակի գնահատում:
Նշվեց, որ անհայտ կորածների հարազատների համար, ովքեր կունենան որակավորված և մասնագիտացված բուժօգնության կարիք, բուժօգնություն կիրականացվի ՀՀ ՊՆ համակարգի կամ անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ քաղաքացիական առողջապահական հաստատություններում:
Նշենք, որ Վայոց ձորից անհայտ կորածների հարազատների սոցիալական խնդիրները գտնվում են նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի ուշադրության ներքո:
Հյուրերը վերջում հանդիպեցին մարզպետ Հարություն Սարգսյանին և քննարկեցին հանդիպման արդյունքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-19 18:38:29