Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցառումներ՝ մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման և բուժման աջակցման նպատակով
21.10.2015
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Վայոց ձորի մազպետարանի նիստերի դահլիճում մասնակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալան ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանի, <<Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Սահակյանի, կայացավ <<Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն>> ՓԲԸ-ի և <<Մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման և բուժման աջակցման>> հիմնադրամի կողմից կազմակերպված դասախոսությունների շարք, որին մասնակցում էին մարզի բժշկական հաստատությունների ղեկավարներ, բուժհաստատությունների բուժաշխատողներ, բուժամանկաբարձական կետերի բուժքույրեր և հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ:
Միջոցառման օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը.
1. ՀՀ ԱՆ <<Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն>> ՓԲԸ-ի և <<Մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման և բուժման աջակցման>> հիմնադրամի կողմից կազմակերպվող դասախոսություններ:
2. Հիվանդների ընդունելություն հանրապետության առաջատար մասնագետների կողմից:
Դասախոսություններով հանդես եկան կենտրոնը ներկայացնող մասնագետներ՝ պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանը (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության, սեռավարակաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ), ԲԳԹ, կենտրոնի տնօրենի բուժգծով տեղակալ Արամ Մկրտչյանը, կենտրոնի մաշկաբանության բաժանմունքի վարիչ Տիգրան Գևորգյանը:
Միջոցառման գործնական փուլի ընթացքում Եղեգնաձորի Վլադիմիր Գևորգյանի անվան բժշկական կենտրոնում տեղի ունեցավ հիվանդների ուսուցողական ընդունելություն, որին իրենց մասնագիտական խորհուրդներով մասնակցեցին ԲԳԹ Սամվել Վարդանյանը և լաբորատոր բժշկուհի Մարինա Ազնավուրյանը:
Հոկտեմբերի 22-ին նույնպիսի միջոցառում կկազմակերպվի Վայքի բուժմիավորումում: