Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների 2015 թվականի հոկտեմբեր ամսվա ընդունելությունը
13.10.2015
2015 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 122 քաղաքացի, ընդունելության էին եկել 129-ը: Դրամական աջակցության խնդրանքով դիմել էին 122 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց: 5 քաղաքացիներ՝ հիմնականում մանկավարժական կրթությամբ, դիմել էին աշխատանքի տեղավորման հարցով, 2-ը` անձնական խնդիրներով: Նշված հարցերով դիմած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին լուծում տալու նպատակով հանձնարարություններ տրվեցին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել, օրենքով սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում պատասխանել ընդունելության եկած քաղաքացիներին: