Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
12.10.2015
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը:
Մինչ խորհրդակցության սկսելը, մարզպետը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի կողմից 10.10.2015 թվականի արտահերթ նիստում հաստատած 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը և տվեց համապատասխան հանձնարարություններ:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը:
Մարզպետը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը՝ ամենօրյա հսկողություն իրականացնել հրատապ խնդիրների լուծման ծրագրերով մարզում իրականացվող շինարարական աշխատանքների որակին, իսկ գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը՝ ուշադրության կենտրոնում պահել խաղողի մթերումների գործընթացը:
Մարզի ղեկավարը խորհրդակցության վերջում ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ ոլորտներին վերաբերող խնդիրների լուծման, աշխատանքների կատարման և ոլորտային ծրագրերի իրականացման նպատակով: