Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքի տոնավաճառ` Վայոց ձորում
09.10.2015
2015 թվականի հոկտեմբերի 8-ին Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում ՀՀ Ա.Ս.Հ.Ն. Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ` զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի շրջանակներում, պետական բյուջեի ֆինանասավորմամբ, կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Զբաղվածության պետական գործակալության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Ժիրայր Սահակյանը:
Ողջյունի խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:
Միջոցառմանը մասնակցում Էին Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը և Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցող թվով 29 գործատուներ ներկայացրել էին 110 առկա և շուրջ 240 սպասվելիք թափուր աշխատատեղ:
Տոնավաճառի ընթացքում աշխատանք փնտրողները` շուրջ 600 մասնակիցներ, հնարավորություն ունեցան հարմար աշխատանք գտնելու համար անմիջականորեն շփվել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից ներկայացված աշխատատեղերին և պահանջներին, մարզի աշխատաշուկային, առաջարկվող զբաղվածության պետական աջակցության ծրագրերին, իսկ գործատուներն ունեցան իրենց կազմակերպությունը համապատասխան կադրերով համալրելու հնարավորություն:
Մինչ միջոցառման սկսելը մասնակիցների համար ելույթ ունեցան Եղեգնաձոր քաղաքի Մանկական ստեղծագործական կենտրոնի պարի համույթի սաները: