Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի տեղակալը հանդիպել է ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, մրցույթի վայոցձորցի մասնակիցներին

08.10.2015

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը հանդիպել է ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, մրցույթի վայոցձորցի մասնակիցներին, որոնք մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի ուղեկցությամբ մեկնում էին Ծաղկաձոր, մասնակցելու հոկտեմբերի 8-ից 11-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայանալիք մրցույթին: Մելս Հարությունյանը զրուցել է մրցույթի մեկնող վայոցձորյան թիմակիցների հետ, նրանց մաղթել բարի ճանապարհ, հաջող ելույթներ և հաղթանակ: Նշենք, որ համաձայն կանոնադրության՝  Վայոց ձորի թիմի կազմում ընդգրկվել են հաշմանդամություն ունեցող 10 մասնակից և 2 ներկայացուցիչ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 09:49:17