Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի տեղակալը հանդիպել է ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, մրցույթի վայոցձորցի մասնակիցներին
08.10.2015
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը հանդիպել է ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, մրցույթի վայոցձորցի մասնակիցներին, որոնք մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի ուղեկցությամբ մեկնում էին Ծաղկաձոր, մասնակցելու հոկտեմբերի 8-ից 11-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայանալիք մրցույթին: Մելս Հարությունյանը զրուցել է մրցույթի մեկնող վայոցձորյան թիմակիցների հետ, նրանց մաղթել բարի ճանապարհ, հաջող ելույթներ և հաղթանակ: Նշենք, որ համաձայն կանոնադրության՝ Վայոց ձորի թիմի կազմում ընդգրկվել են հաշմանդամություն ունեցող 10 մասնակից և 2 ներկայացուցիչ: