Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկական կենտրոնի տնօրենի հետ

08.10.2015

 Հոկտեմբերի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանի հետ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը:
Երկար տարիներ է, ինչ Վայոց ձորում չկան մասնագիտացված մաշկավեներաբաններ և հիվանդների հոսքը հիմնականում ուղղված է Երևանի տարբեր բժշկական հաստատություններ:
Հանդիպման ընթացքում ծավալված քննարկման արդյունքում որոշվեց՝ հոկտեմբերի 21-ին Եղեգնաձորի և հոկտեմբերի 22-ին Վայքի տարածաշրջանների առողջապահական կենտրոնների և բուժհաստատությունների մասնագետների, բժիշկների և բուժքույրերի հետ անցկացնել սեմինար-հանդիպում, որի ընթացքում մաշկավեներական հիվանդությունների ոլորտում հանրապետության լավագույն մասնագետները, դասախոս-պրոֆեսորները կնեկայացնեն մաշկաբանության, սեռավարակաբանության մասնագիտությունների արդիական հիմնախնդիրները, բժշկագիտության այս ճյուղի ժամանակակից նվաճումները և ձեռքբերումները:
Հավելեք, որ նշված օրերին, սեմիներներից հետո, միևնույն մասնագետները Եղեգնաձորի և Վայքի առողջապահական կենտրոններում կանցկացնեն անվճար բուժզննում:
Նշենք, որ Վայոց ձորի մարզում նախկինում մաշկավեներական  հիվանդությունների հայտնաբերման,  կանխարգելման և բուժման նպատակով նման սեմինար-հանդիպում, ինչպես նաև անվճար բուժզննում չի իրականացվել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53