Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ հղիության արհեստական և սեռով պայմանավորված ընդհատումներ դեմ պայքարի ՍՀՎՀԿ ՀԿ-ի ծրագրի բացումը

07.10.2015

  Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդարանում տեղի ունեցավ <<Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն>> հասարակական կազմակերպության կողմից իրականացվող <<Մի սպանիր>> ծրագրի բացման արարողությունը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Հղիության արհեստական և սեռով պայմանավորված ընդհատումները Հայաստանի ժողովրդագրական զարգացման հիմնախնդիրներից են:
Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից կատարված վիճակագրական տվյալների վերջին տարիներին մեր երկրում տարեկան կատարվում է հղիության` սեռով պայմանավորված 1500 արհեստական ընդհատում:
Հայաստանում աղջիկ-տղա հարաբերակցության խախտումը կազմել է 114 տղա-100 աղջիկ:
<<Ըստ հաշվարկների Հայաստանում մինչև 2060թ. 93.000 հազար կին կամ ապագա մայր չի ծնվի: Եթե մեզանից յուրաքանչյուրը փորձի ճիշտ տեղեկատվությամբ և նպատակային խորհուրդներով փրկել թեկուզ մեկ կյանք, կարող ենք համարել, որ ազգանվեր և հայրենանավեր գործ ենք կատարում >>,-իր խոսքում նշեց <<Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն>> ՀԿ-ի ներկայացուցիչ Խնկանուշ Մարկոսյանը:
Հանդիպմանը ներկա գտնվող Վայոց ձորի թեմի Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանն ասաց, որ այս երևույթը դատապարտելի է, հոգևոր ընկալմամբ՝ մեղք է և հանցագործություն Աստծո և մարդու հանդեպ:
<<Մարդ պետք է ապրի առ Աստված հավատով և աղոթքով, մեր երեխաները պետք է ծնվեն և դաստիարակվեն Աստծո խոսքով>>,- իր խոսքն ավարտեց Տեր Ներսես քահանա Արշակյանը:
<<Մի սպանիր>> ծրագրի նպատակն է անհրաժեշտ և համապատասխան տեղեկատվության, բուկլետների, պաստառների տարածմամբ, փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրումով և համապատասխան մասնագետների օգնությամբ կրթել և հնարավորինս փոխել ավանդական մտածելակերպը` նպաստելով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերի և դրանից բխող այլ խնդիրների կանխմանը: Ծրագրի շրջանակներում այցեր և դասընթացներ են կազմակերպվելու Վայոց ձորի 10 գյուղական համայնքներում` Աղավնաձոր, Ագարակաձոր, Արփի, Արտաբույնք, Մալիշկա, Գլաձոր, Վերնաշեն, Շատին, Չիվա և Ռինդ: Հետագայում համայնքներում կստեղծվեն երիտասարդներից, մայրիկներից, ընտանիքներից կազմված ակումբներ, որոնք կգործեն նաև ծրագրի ավարտից հետո:
Հանդիպման ավարտին մասնակիցներին բաժանվեցին բուկլետներ, տեղեկատվական թերթիկներ և <<Մի սպանիր>> խորագրով թևնոցներ:
Ցանկանում եմ մեջբերել մեծն Գարեգին Նժդեհի խոսքերը. <<Մայրերի ափի մեջ պիտ փնտրել ազգերի ճակատագիրը>>: Ուստի, մեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի նպաստել սեռով պայմանավորված և հղիության արհեստական ընդհատման դեպքերի կանխմանը` օգնելով մեր ապագա մայրերի և զինվորների լույս աշխարհ գալուն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:46:08