Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը Գրադարանավարի օրվա առիթով այցելեց մարզային գրադարան և շնորհակալագրերով պարգևատրեց մի խումբ գրադարանավարների

07.10.2015

 Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Մելս Հարությունյանի, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց մարզային գրադարան և հանդիպում ունեցավ գրադարանի աշխատակիցների հետ: Հանդիպման բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը, որը մարզպետին շնորհակալություն հայտնեց իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադրության և անհրաժեշտ օժանդակության համար: Այնուհետև մարզպետ Հարություն Սարգսյանը Գրադարանավարի օրվա կապակցությամբ շնորհավորեց ներկաներին և նշեց, որ ի դիմս նրանց շնորհավորում է նաև Վայոց ձորի մարզի համայնքային և դպրոցական գրադարանների բոլոր աշխատակիցներին: Հ. Սարգսյանն իր խոսքում կարևորեց գրադարանավարների դերը՝ ինտերնետի իշխող դերակատարությամբ մեր դարաշրջանում, առանձնապես դպրոցահասակ երեխաների մոտ գրքի ու ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն և սեր ձևավորելու գործում: Մարզպետը գրադարանավարներին մաղթեց առողջություն, աշխատանքային հաջողություններ և բազմաբովանդակ միջոցառումների, գրական երեկոների և ցերեկույթների ձեռնարկումներ:
Մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալագրեր հանձնեց Մարզային գրադարանի երկարամյա տնօրեն Ռոզա Լևոնյանին և մի խումբ այլ աշխատակիցների: Տնօրեն Ռոզա Լևոնյանն էլ իր հերթին շնորհակալագրեր հանձնեց երիտասարդ գրադարանավարների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:46:08