Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպման վայրը` գրադարան

07.10.2015

 

Արդեն ավանդական դարձած ,,Հանդիպման վայրը` գրադարան,, ծրագիրն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 3-ին` ,,Դարձիր գրադարանի բարեկամ,, կարգախոսով, որի նպատակն է նպաստել սահմանամերձ համայնքների գրադարանների գրքային հավաքածուներն անհրաժեշտ գրականությամբ համալրելուն: Սիրով ներկայացնում ենք Վայոց ձորի մարզային գրադարանի կողմից կազմակերպված Գրադարանային երեկոյի ծրագիրը:


Հանդիպման վայրը` գրադարան
Ս/թ հոկտեմբերի 3
Գրադարանը` ,,Կյանքի կենդանի սրահ,,
ժամը 18:00
Հանդիսավոր բացում Վայոց ձորի մարզային գրադարանի միջոցառումների սրահում: Ցուցադրություն՝ գրադարանի ընթերցողների նկարչական և ձեռքի աշխատանքներից:

ժամը 18:15
Նվագում և երգում են ընթերցողները:

ժամը 18:40
Ղազարոս Աղայանի ծննդյան 175-ամյակին նվիրված Գրական -գեղարվեստական երեկո` ,,Հեքիաթների միջով քայլողը,, խորագրով:

ժամը 19:30
Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակին նվիրված գրական երաժշտական երեկո ,,Բարի, անկեղծ ու նվիրյալ,, խորագրով: Ընթացքում տեսաֆիլմի դիտում:

ժամը 20:30
Զրույց ,,Գիրք, թե` համակարգիչ,, թեմայով

ժամը 21:00
Ասմունքում, երգում և պարում են երեկոյի մասնակիցները:

ժամը 22:00
Տեսանյութերի դիտում, նախ՝ հատվածներ գրադարանի մեկ տարվա կատարած աշխատանքներից և միջոցառումներից, որից հետո ,,Հետաքրքիր է իմանալ,, վերնագրով տեսանյութի դիտում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:46:08