Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետը շնորհակալագրերով պարգևատրեց մարզի դպրոցների մի խումբ ուսուցիչների
05.10.2015
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում տեղի ունեցավ տոնական միջոցառում նվիրված Ուսուցչի օրվան: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի պատասխանատուներ, ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, հյուրեր: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, որը շնորհավորեց բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և բեմահարթակ հրավիրեց մարզպետ Հարություն Սարգսյանին:
<<Սիրելի ուսուցիչներ:Ամենայն սիրով ու խորին հարգանքով շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Սիրելիներս, թույլ տվեք, օգտվելով ընձեռված առիթից, նշել Ձեր հանդեպ մեր ժողովրդի ունեցած երախտագիտության ու սիրո մասին և հավելել, որ բոլորը սիրով սիրով են սպասում այս ցանկալի և համաժողովրդական տոնին՝ բարձրաձայնելու գնահատումի և խոնարհումի խոսքեր, որոնց Դուք իրապես արժանի եք՝ աշակերտների նկատմաբ Ձեր հոգածությամբ, նրանց հանդեպ տածած Ձեր ծնողական սիրո դրսևորմամբ>>,- այսպիսի ջերմագին խոսքերով սկսեց իր ողջույնը մարզպետ Հ. Սարգսյանը և հավելեց` << Դուք արժանանում եք Ձեր սաների անսպառ սիրուն և հասարակության երախտագետ վերաբերմունքին >>:
Եվ ի հաստատումն ուսուցիչների աշխատանքի բարձր գնահատումի՝ մարզպետ Հ. Սարգսյանը մարզի հանրակրթական հաստատությունների 24 ուսուցիչների պարգևատրեց շնորհակալագրերով: