Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է մարզի տարեց բնակիչներին
01.10.2015
Հոկտեմբերի 1-ին ողջ աշխարհը նշում է Տարեցների միջազգային օրը: Սկզբնական շրջանում Տարեցների միջազգային օրը նշվում էր միայն Եվրոպայում, այնուհետև Ամերիկայում, իսկ այժմ` աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:
Այս կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ուղեկցությամբ այցելեց Քարագլխում ապրող 100 և ավելի բարձր տարիք ունեցող 2 տարեցների` դրամական օգնություն տրամադրելու և, որ ամենակարևորը, առողջության բարեմաղթանքներ հղելու նպատակով:
Քարագլուխ համայնքնի 101 ամյա Հայկանդուխտ տատիկը այն հարցին, թե ի՞նչ է հարկավոր երակարակեցության համար, պատասխանեց. ,,Չգիտեմ` իմ երկար ապրելու գաղտնիքը որն է, բայց մարդն իր բարի ու լավ գործերով միշտ առողջ ու երջանիկ կլինի,,:
Միևնույն առաքելությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանն այցելել է Գլաձորի համայնք, մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը` Արփիի համայնք, իսկ աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը այցելել է Գետափի համայնք: Նշված համայնքների ղեկավարները ևս նվերներ էին պատրաստել տարեցների համար: Նշենք, որ Վայոց ձորում ապրում են 5 տարեցներ:
Այսօր մենք ևս մեկ առիթ և հնարավորություն ունենք մեր երախտագիտությունը, ջերմ ու սրտառուչ խոսքերը փոխանցելու այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը: Եվ ինչպես ասվում է հայտնի ժողովրդական ասացվածքում` ,,Սիրիր տարեցներին, որ ծերության արժանանաս,,: