Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնը մասնակցեց Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպված զբոսաշրջային էքսպոյին։
30.09.2015
Սեպտեմբերի 29-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնը մասնակցեց Հայաստանի ՀԵՀ-ի և Երևանի քաղաքապետարանի կողմից Հյուսիսային պողոտայում կազմակերպված զբոսաշրջային էքսպոյին։
Էքսպոյին մասնակցում էին հանրապետության 10 մարզերը, Երևանը և Արցախը, որոնք ներկայացրել էին իրենց մշակութային առանձնահատկությունները՝ ավադական ուտեստներ, ձեռագործ աշխատանքներ, երգ, պար, տեսարժան ու ատմամշակութային վայրեր և այլն: Նշենք, որ էքսպոյի նպատակն է զարգացնել ներգնա տուրիզմը:
Վայոց ձորի մարզը ներկայացնող երիտասարդները ավանդական ուտեստներից, աշխարհին հայտնի վայոցձորյան գինուց և այլ բարիքներից բացի նորարական և ժամանակակից միջոցներով էին փորձել ներկայացնել մարզը, ինչպես օրինակ՝ հայկական զարդանախաշերով ժամանակավոր դաջվածքները: Էքսպոյի այցելուները Վայոց ձորի տաղավարում կարող էին նաև հայկական տարազներով երիտասարդ զույգեր պատկերող պաստառի օգնությամբ գեղեցիկ և յուրահատուկ ձևով լուսանկարվել:
Հյուսիսային պողոտայում տիրում էր հայկական բերք ու բարիքով լի, հայկական ժողովրդական երգ ու պարով համեմված ուրախ և աշխույժ մթնոլորտ:
Նշենք, որ ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնին էքսպոյին մասնակցելու կազմակերպչական հարցերում աջակցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը: