Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետի մոտ

29.09.2015

2015 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում խորհրդակցություն նվիրված ոստիկանություն-համայնք փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:
ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, ոստիկանություն-համայնք փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների վերաբերյալ: Բանախոսը համայնքային խնդիրները ներկայացրեց ըստԵղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների, որոնցում գործում են 14 համայնքային խմբեր, այդ թվում`  Եղեգնաձորի տարածաշրջանում 8 խումբ, Վայքի տարածաշրջանում 4-ը, իսկ Ջերմուկի տարածաշրջանում՝ 2-ը:
Ծավալվեց շահագրգիռ քննարկում, խոսվեց ոստիկանի նկատմամբ ձևավորվող վստահության, ինչպես նաև քաղաքացիական ակտիվության արդյունքում հանցագործության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման մասին:
Ամփոփիչ խոսքում մարզպետ Հ. Սարգսյանը հայտնեց իր պատրաստակամությունը՝ ամեն կերպ օժանդակելու ոստիկանություն-համայնք փոխհամագործակցության ակտիվացմանը, նշեց, որ մարզպետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումները կանեն ամեն հնարավորը՝ մարզի բնակչության խաղաղ ու ապահով կեսագործունեության ապահովման նպատակով՝ հանցագործությունների դեմ պայքարում սատար լինելով համայնքային խորհուրդների բոլոր ձեռնարկումներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53