Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար "Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015" մարզական միջոցառման համայնքային փուլը

28.09.2015

 Սեպտեմբերի 26-ին Եղեգնաձորի քաղաքային մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակի համար "Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015" մարզական միջոցառման համայնքային փուլը:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Նշենք, որ մրցույթն անցկացվում է երեք փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական:
Հարկ է նշել փոքրիկ մարզիկների ոգևորվածությունն ու հաղթելու մեծ ցանկությունը, որն արտահայտվեց մրցույթների ընթացքում մանուկների կողմից ցուցաբերած ֆիզիական բարձր պատրաստվածությամբ (փոխանցումավազք՝ արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում մարմնամարզական օղակների միջով, խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակներով, հավաքիր "ՀԱՂԹԱՆԱԿ" բառը, նետումներ նշանակետին): Թիմային ընդհանուր հաշվարկով առաջին տեղը գրավեց Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզը, երկրոդ և երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրեցին Եղեգնաձորի թիվ 5 և "Խելացի մանուկ" մանկապարտեզները համապատասխանաբար:
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 25-ին Վայք քաղաքում անցկացվել է Վայքի տարածաշրջանի "Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015" մարզական միջոցառման համայնքային փուլը: Այստեղ հաղթող է ճանաչվել Ջերմուկ քաղաքի "Զատիկ" մանկապարտեզը, Վայքի թիվ 1 մանկապարտեզը զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը, թիվ 3-րդ մանկապարտեզը՝ 3-րդ պատվավոր տեղը:
Համայնքային փուլում մրցանակային տեղեր զբաղեցած թիմերը ստանալու են դրամական պարգևներ՝ 1-ին պատվավոր տեղ՝ 100.00 դրամ, 2-րդ մրցանակային տեղ՝ 80.000 և 3-րդ տեղ զբաղեցրած թիմը կսատանա 60.000 դրամ: Դրամական պարգևները պետք է օգտագործվեն սպորտային գույք ձեռք բերելու համար:
Նշենք, որ համայնքային փուլում 1-ին և 2-րդ մրցանակային տեղեր զբաղեցրած նախադպրոցական հիմնարկները կմասնակցեն մրցույթի հաջորդ՝ մարզային փուլին, որը կանցակացվի հոկտեմբեր 4-ին Եղեգնաձորի քաղաքային մարզադպրոցում, իսկ մրցույթի հանրապետական փուլն անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը՝ Երևանում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53