Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
"Եվրոպական ժառանգության օրեր" Վայոց ձորի մարզում
28.09.2015
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2004 թվականից սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվում է "Եվրոպական ժառանգության օրեր" միջոցառումը: Այս տարի ծրագիրն իրականցվում է "Հիշատակի ժառանգությունը" խորագրի ներքո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Վայոց ձորի մարզում սեպտեմբերի 25-27-ը ցուցադրություններ, գրական-երաժշտական հուշ-երեկոներ կանցկացվեն Վայոց ձորի մարզային գրադարանում, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում և Եղեգնաձորի մշակույթի տանը:
"Եվրոպական ժառանգության օրեր" միջոցառման ընթացքում հասարակությունը հնարավորություն է ստանում այցելել, ճանաչել և ուսումնասիրել պատմամշակութային հուշարձաններ, երիտասարդ սերունդը հաղորդակից է դառնում սեփական երկրի մակութային ժառանգությանը:
Նշենք, որ "Եվրոպական ժառանգության օրեր" միջոցառումն առաջին անգամ ացկացվել է 2000 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ: