Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դասընթաց <<Պտղի սեռի խտրական ընտության դեմ պայքար>> ծրագրի շրջանակում
25.09.2015
Սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահիլճում անցկացվեց դասընթաց ,,Պտղի սեռի խտրական ընտության դեմ պայքար,, ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացնում են Սեյվ դը չիլդրեն կազմակերպությունը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Արմավիրի զարգացման կենտրոնը և Մարտունու կանանց համայնքային խորհուրդը Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում երեխա ունենալը սեռով պայմանավորելու մշակույթի հիմքով հղիության արհեստական ընդհանտման քանակի կրճատմանը և իրազեկության մակարդակի բարձրացմանը:
Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանն իր խոսքում նշեց, որ այս խնդիրը շատ խորը արմատներ ունի, ուստի մեր հասարակության բոլոր շերտերը պետք է իրենց մասնակցությունն ունենան խնդրի լուծման գործում:
Դասընթացին մասնակցում էին մանկավարժներ, բժշկական և առողջապահական հիմնարկների, ոստիկանության, գյուղապետարանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ անձիք:
Մասնակիցներին ցուցադրվեց ,,Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում,, խորագրով փոքրիկ ֆիլմ, որտեղ վերջին տարիներին կատարված հետազոտությունները ներկայացնում են Հայաստանում հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթը և դրանից բխող այլ խնդիրներ:
Դասընթացի ժամանակ քննարկվեցին երևույթի տարածման շարժառիթները, դրանց վերացման հնարավոր ուղիները, հղիության արհեստական ընդհատման արդյունքում առաջացող առողջական խնդիրները և այլ հարցեր: