Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը և ՀՀ ԱՆ ԱԾԻԳ-ի տնօրենը կրկին այցելել են կառուցվող առողջապահական ամբուլատորիայի շինհրապարակ
24.09.2015
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և ՀՀ առողջապահության նախարարության "Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական հիմնարկի (ՀՀ ԱՆ ԱԾԻԳ) տնօրեն Նելսոն Զուլոյանն այցելեցին Վայոց ձորի մարզի Շատին համայնքում կառուցվող առողջապահական ամբուլատորիայի շինարարական աշխատանքների հրապարակ, ծանոթանալու կառուցման ընթացքին և իրականացվող աշխատանքների որակին: Հյուրերին ուղեկցում էր համայնքի ղեկավար Մարատ Սմբատյանը:
Շինհրապարակում կառուցման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության ղեկավար Ռազմիկ Սարգսյանը ներկայացրեց կատարած աշխատանքները և հավաստեց, որ շինարարական աշխատանքները, որ սկսվել են 2015 թվականի հուլիսի 13-ին, կավարտեն սահմանված ժամանակում՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 23-ը:
Նշենք, որ առողջապահական ամբուլատորիայի շենքը կառուցվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում:
ՀՀ ԱՆ ԱԾԻԳ-ի տնօրեն Նելսոն Զուլոյանի հավաստմամբ նորակառույց ամբուլտորիային կտրամադրվի բժշկական կահույք և տեխնիկա: