Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աջակցություն տարածքային զարգացմանը
23.09.2015
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող ,,Տարաշրջանային զարգացում` քաղաքականություն և փորձ,, ծրագրի շրջանակում սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետարանում անցկացվեց հանդիպում, որի ընթացքում ներկայացվեց Տարածքային զարգացման պիլոտային դրամաշնորհը:
Դրամաշնորհի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը մարզերի սոցիալ-տնտեսական համաչափ զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև ՓՄՁ-ների, բիզնեսի, արդյունավետ ներդրումների և այլ ենթակառուցվածքների զարգացման հարցում:
Դրամաշնորհի հիմնական ուղղություններն են`
1. ՓՄՁ ոլորտի զարգացում,
2. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում,
3. Նորարություն,
4. Գյուղատնտեսություն և սննդի վերամշակում,
5. Վերականգնվող էներգիա,
6. Բնապահպանական ծառայություններ:
Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող դրամաշնորհի չափը 7.000.000 եվրո է` 1.750.000 եվրո ազգային համաֆինանսավորմամբ: Շահառուների սեփական համաֆինանասավորումը` նվազագույնը 972.000 եվրո (նվազագույն ծրագրի ընդհանուր արժեքի 10 տոկոս):
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին դրամաշնորհի կազմման և ներկայացման հետ կապված այլ մանրամասներ:
Դրամաշնորհի հայտերի ընդունման և այլ մանրամասների համար կարող եք այցելել Եվրոպական միության կայք էջ հետևյալ հասցեով`
http://eeas.europa.eu/delegations/armenia/grantstenders/grants/index en.htm: