Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձորում բացվեց Գյումրու ժուռնալիստների ,,Ասպարեզ,, ակումբի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնի Վայոց ձորի մարզային գրասենյակը

23.09.2015

 Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Գյումրու  ժուռնալիստների ,,Ասպարեզ,, ակումբն ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ իրականացվող ,,Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման,, ծրագրի շրջանակում Եղեգնաձորում բացեց քաղաքացիական-երիտասարդական կենտրոնի մարզային գրասենյակը, որին մասնակցում էին քաղաքացիական հասարակության, քաղաքային, մարզային իշխանությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ ժուռնալիստների ,,Ասպարեզ,, ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Գրասենյակի բացման կապակցությամբ ողջունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը և Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը: Գրանսենյակի աշխատանքները համակարգելու է Սիլվա Խաչատրյանը (Հեռ. +374 77 355 733):
Կենտրոնն առաջիկա տարիներին զբաղվելու է հետևյալ գործառույթներով.
• Տեղական ակտիվ երիտասարդության համախմբում` հանրային շահերի պաշտպանության գաղափարի և գործողությունների համար,
• Կենտրոնի շահառուների հատուկ ուսուցումների իրականացում շահերի պաշտպանության ոլորտում,
• Առողջապահական և կրթական հիմնարկների աշխատանքի մասնակցային մշտադիտարկումներ, հանրային հաշվետվություններ այդ մասին,
• Շահերի պաշտպանության, իշխանությունների և հանրային միջոցներ օգտագործող հաստատությունների թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն ուղղված այլ գործողությունների նախաձեռնում իրականացում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:46:08