Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը
23.09.2015
2015 թվականի սեպտեմբերի 23-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ:
Օրակարգում ներառված էր՝ 2015թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով <<Եղեգնաձորի ԲԿ >> ՓԲԸ-ում, <<Վայքի ԲՄ>>ՓԲԸ-ում իրականացված ֆինանսական աուդիտի հաշվետվությունները, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչությունում 2-րդ եռամսյակի գնումների գործընթացի համապատասխանության աուդիտի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում համապատասխանության աուդիտի հաշվետվությունները:
Հաշվետվությունները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ՝ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը:
Նիստը ո ր ո շ ե ց`
Առաջարկել՝
1.Ներքին աուդիտի բաժնին ՝ըստ կազմակերպությունների հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
1.Առողջապահական ընկերությունների տնօրեններին ապահովել ֆինանսական միջոցների օգտավետ կառավարում: Միջոցներ ձեռնարկել աուդիտի հաշվետվությամբ արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ: Մեկամսյա պարբերականությամբ ներկայացնել տեղեկատվություն հանձնարարականների կատարման վերաբերյալ: