Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
22.09.2015
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալի, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Մինչ խորհրդակցության սկսելը, մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանին հանձնեց ,,ԵԿՄ-20 ՏԱՐԻ,, հոբելյանական մեդալը, որին նա արժանացել էր 2014-2015 ուսումնական տարում մարզի դպրոցներում գործող ,,Պատանի երկրապահ,, ակումբների հետ տարվող աշխատանքներին արդյունավետորեն նպաստելու համար:
Այնուհետև ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը:
Խորհրդակցության վերջում մարզի ղեկավարի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ` համապատասխան ոլորտներին վերաբերող աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման նպատակով: