Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում ավարտին է մոտենում ՕՔՍՖԱՄ-Հայաստան կազմակերպության <<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագիրը

10.09.2015

Այսօր` սեպտեմբերի 10-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում` բրիտանական <<ՕՔՍՖԱՄ>>-Հայաստան կազմակերպության կողմից Վայոց ձորի մարզում իրականացվող <<Աղետների ռիսկի նվազեցման>> (ԱՌՆ) ծրագրի ավարատական փուլի հետ կապված: Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ ՏԿԱԻՆ Վայոց ձորի փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանում և Վրաստանում <<ՕՔՍՖԱՄ>>-ի համակարգող Աննա Պալոմկան, <<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագրի պատասխանատու Զարուհի Տոնոյանը, ծրագրերի անկախ գնահատող Արմեն Գրիգորյանը, "Ապավեն համայնքներին" ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Մանասյանը, "Ընդդեմ իրավական կամայականությունների" ՀԿ-ի նախագահ Արթուր Հարությունյանը և Վայոց ձորի մարզի աղետների ռիսկերի նվազեցման աշխատանքային խումբը:
<<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագրի շրջանակներում մարզի Ելփին, Չիվա, Խաչիկ, Արենի, Արփի, Հորբատեղ, Արտաբույնք և Ագարակաձոր համայնքներում իրականացվել են փոքրածավալ շինարարական աշխատանքներ: Նշված համայնքների դպրոցականների շրջանում իրականացվել են նաև ուսումնական վարժանքներ, դասընթացներ աղետների, արտակարգ իրավիճակների դեպքերում համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռք բերման, բարելավման և դրանց կիրառման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին և ամփոփվեցին ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները:
Մարզպետ Հ. Սարգսյանը, ընդհանուր առմամբ դրական գնահատելով իրականացրած ծրագիրը, հույս հայտնեց, որ ծրագիրը իր շարունակությունը կունենա` իր մեջ ընդգրկելով մարզի մյուս համայնքները:
<<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագրի պատասխանատու Զարուհի Տոնոյանը նշեց, որ մարզում առկա են լավ հիմքեր և հրաշալի մասնագետներ, որոնք կարող են նախադրյալ հանդիսանալ ծրագրի շարունակականությունը ապահովելու առումով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53