Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում <<Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա>> հիմնադրամի ներկայացուցիչների հետ
10.09.2015
Սեպտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց ,,Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա,, հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանի և ,,Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում,, ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը:
,,Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում,, ծրագիրը` Եվրամիության ֆինանսավորմամբ, իրակացվում է ,,Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա,, հիմնադրամի կողմից Վայքի և Սպիտակի քաղաքապետարանների հետ համագործակցությամբ: Ծրագրի իրականացման աշխատանքները մեկնարկել են 2015 թվականին, որի տևողությունը 4 տարի է:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրային ընթացիկ խնդիրներ և հետագա աշխատանքների իրականացման հետ կապված այլ հարցեր: