Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ազատամարտիկների երեխաները և թոռնիկները ամառային հանգիստն անցկացրել են Սոչի քաղաքում

08.09.2015

2015 թվականի օգոստոսի 15-30-ը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Ռուսաաստանի Դաշնության Սոչի քաղաքում իրենց ամառային հանգիստն են անցկացրել հանրապետության տարբեր մարզերի մի խումբ դպրոցահասակ երեխաներ, որոնք ազատամարտիկներիի երեխաներ են կամ թոռնիկներ:
Սոչիում երեխաների հանգիստը, այցերը տարբեր տեսարժան վայրեր իրականցվել են ռուսաստանաբնակ հայ բարերար Վալերի Մուրադյանի անմիջական աջակցությամբ և հովանավորությամբ:
Վայոց ձորի մարզից Սոչի է մեկնել Վայքի ավագ դպորցի սան, Հարություն Հակոբյանը, որը ազատամարտիկ, Երկրապահ կամավորների միության անդամ Նարիբեկ Հակոբյանի թոռնիկն է:
Այսօր` սեպտեմբերի 8-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց Հարություն Հակոբյանին: Հանդիպման ժամանակ Հարությունը կիսվեց իր տպավորություններով և ամոռանալի հուշերով, պատմեց ձեռք բերած գիտելիքների, նոր ծանոթությունների և ընկերների մասին:
Հարությունը մարզպետին փոխանցեց իր պապիկի և ծնողների երախտագիտությունը` իրենց զավակին նման հնարավորություն ընձեռելու համար:
Տեղեկացնենք, որ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և Վայք քաղաքի ավագ դպրոցի տնօրեն Թարո Հակոբյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53