Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային հանդիպում
08.09.2015
Սեպտեմբերի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում Աղավնաձոր, Ռինդ, Ելփին, Մալիշկա, Արենի և Գլաձոր համայնքների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին խաղողի մթերման աշխատանքների կազմակերպման հարցերը: Համայնքների ղեկավարներին առաջարկվեց աշխատանքներ տանել խաղողի այգիների մշակման ուղղությամբ` որակյալ բերք ստանալու նպատակով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքներ իրականացնել մթերող կազմակերպությունների հետ, որպեսզի հնարավոր լինի արտադրված խաղողի բերքը իրացնել ժամանակին և անկորուստ: