Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծաղկաձորում մեկնարկել է "Լավագույն մարզական ընտանիք- 2015" մրցույթի հանրապետական փուլը
07.09.2015
Սեպտեմբերի 6-ին Ծաղկաձորի գլխավոր մարզաբազա է մեկնել ՀՀ Վայոց ձորի մարզի` ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող "Լավագույն մարզական ընտանիք- 2015" մրցույթի հանրապետական փուլ անցած 12 ընտանիք:
Վայոց ձորի պատվիրակության ղեկավար, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի տեղեկությամբ վայոցձորցիները մարտական են տրամադրված և պայքարելու են հաղթանակի համար:
Մրցույթն անցկացվում է չորս տարիքային խմբերով` խաղային փոխանցումավազք 30մ, վարժություն բասկետբոլի գնդակով, խաղային փոխանցումավազք թենիսի գնդակներով, հեռացատկ (տեղից), խաղային փոխանցումավազք 80մ (15մ+25մ+40մ), հավաքիր "ՀԱՂԹԱՆԱԿ" բառը և հրաձգություն (վերջինս երրորդ ու չորրորդ տարիքային խմբերի համար օդամղիչ հրացանով) մրցաձևերից:
Հիշեցնենք, որ Վայոց ձորից հանրապետական փուլ են անցել 13 ընտանիք, որոնցից մեկը հաշմանդամ ունեցող ընտանիք է: Վերջինս Վայոց ձորի պատվիրակությանը կմիանա սեպտեմբերի 8-ին: Տեղեկացնենք, որ հաշմանդամ ունեցող ընտանիքները այս մրցույթին մասնակցում են 2014 թվականից: