Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզում ավարտվեցին "Շանթ-2015" ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները
07.09.2015
Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությում սեպտեմբերի 3-ին մեկնարկեցին "Շանթ-2015" ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որում ընդգրկված էին նաև Վայոց ձորի մարզի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կառույցները:
Վայոց ձորի մարզում զորավարժություններն անցկացվեցին սեպտեմբերի 3-6-ը: Զորավարժություններում ընդգրկված բոլոր պետական կառույցներին առաջադրվեցին խաղարկային խնդիրներ և առաջադրանքներ, որոնք համապատասխան մարմինների կողմից իրականացվեցին պատշաճ մակարդակով և սահմանված ժամկետներում:
Ամփոփելով զորավարժությունների արդյունքները, մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ զորավարժությունները նպաստում են մարզի բնակչության իրազեկության մակարդակի բարձրացմանը, պետական կառույցների փոխգործակցությանը և արտակարգ իրավիճակներում համապատասխան քայլերի ձեռնարկման և իրականացման ունակության վերստուգմանը: