Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
07.09.2015
Սեպտեմբերի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցությանն արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք անելիքներն ու ծրագրերը:
Մարզպետ Հ. Սարգսյանը խորհրդակցությունը սկսեց Հայաստանի Հանրապետությում սեպտեմբերի 3-6-ը կազմակերպված "Շանթ-2015" ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքների ամփոփմամբ: Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով իրականացված աշխատանքները, մարզպետ Հ. Սարգսյանը հատուկ ուշադրություն հրավիրեց զորավարժությունների ընթացքում տեղ գտած թերությունների և բացթողումների վրա` համապատասխան հանձնարարականներ տալով դրանց սեղմ ժամկետներում վերացման ուղղությամբ:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց ՀՀ կառավարության հրատապ ծրագրերով նախատեսված աշխատանքներն իրականացնել ժամանակին և պատշաճ մակարդակով:
Մարզպետը հանձնարարեց նաև աջակցել գյուղացիական տնտեսություններին վար ու ցանքի աշխատանքների իրականացման ընթացքում:
Մարզի ղեկավարը Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին հանձնարարեց նախապատրաստական աշխատանքներ իրականացնել Հայաստանի Հանրապետության անկախության տոնի, ինչպես նաև հոկտեմբեր ամսին կայանալիք Գինու և բերքի տոնի միջոցառումների կազմակերպման և անցկացման ուղղությամբ:
Մարզպետ Հ. Սարգսյանը ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ` ուղղված ոլորտային խնդիրների լուծմանը: