Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը՝ ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ
04.09.2015

Սեպտեմբերի 4-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես ՀՀ ՏԿԱԻՆ աշխատողի օր: Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում եմ ՏԿԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին:
Փրկարար ծառայության հարգելի աշխատակիցներ, բարձր գնահատելով ձեր դերը՝ մարզում ստեղծված արտակարգ իրավիճակների ժամանակ մեր բնակչության անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքների ընթացքում, ձեզ մաղթում եմ անվտանգ աշխատանք, ձեր ընտանիքներին՝ երջանկաբեր բարօրություն:
Համոզված եմ, որ արժանապատվորեն կրելով փրկարարի պատվաբեր կոչումը, դուք պատրաստ եք ցանկացած պահի անձնազոհության գնով անգամ ապհովել մարզի բնակչության անվտանգ կյանքն ու բնականոն կենցաղավարությունը, քանզի դա է փաստում Վայոց ձորի մարզային փրկարարական ծառայության կողմից բնական աղետների հետևանքները հնարավորինս նվազեցնելու նպատակով իրականացվող կանխարգելիչ միջոցառումերը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղ ծառայություն և անվտանգ գործունեություն: