Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսուցման դասընթաց՝ քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման վերաբերյալ

03.09.2015

 ՀՀ կառավարության աջակցությամբ հանրապետությունում ներդրման գործընթացի մեջ է գտնվում քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգը: Այս նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում սեպտեմբերի 3-ին անցկացվեց քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման վերաբերյալ ուսուցման դասընթաց, որին մասնակցում էին մարզի Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի  քաղաքապետարանների, Ագարակաձոր, Արենի, Աղավնաձոր, Ազատեկ, Արտաբույնք, Արփի, Գետափ, Գլաձոր, Գնդեվազ, Ելփին, Զառիթափ, Խաչիկ, Կարմրաշեն, Հերհեր, Մալիշկա, Չիվա, Շատին, Ռինդ և Վերնաշեն համայնքների գյուղապետարանների աշխատակիցներ:
Համակարգի ներդրման  նպատակն է՝ էականորեն պարզեցնել շինարարական թույլտվությունների ընթացակարգը, նպաստել կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Համակարգն ուղղված է նաև Հայաստանում քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելավմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53