Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ մշակույթի նախարարի աշխատանքային այցը՝ Վայոց ձոր
03.09.2015
2015 թվականի սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ուղեկցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի:
Մարզում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նրանք այցելեցին Վայքի քաղաքային մշակույթի տուն, արվեստի դպրոց և գրադարան:Վայքի արվեստի դպրոցի սաները փոքրիկ համերգային կատարումով հանդես եկան հյուրերի առջև: Այնուհետև այցելեցին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենրտրոն, որտեղ նախարարին ընդունեցին ավանդական աղ ու հացով և մշակույթի կենտրոնում գործող ,,Արմենիան ղողանջներ,, երգչախմբի գեղեցիկ կատարումով: Նախարարն այցելեց նաև նույն շենքում տեղակայված ,,Վայոց ձորի մարզային գրադարան,, ՊՈԱԿ: Նախարարի վերջին կանգառը Եղեգնաձորի երաժշտական դպրոցն էր, որտեղ բացվել էր Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի, Եղեգնաձորի գեղարվեստի և Ջերմուկի թիվ 2 արվեստի դպրոցի սաների նկարների և ձեռարվեստի գործերի ցուցահանդես: Այստեղ նույնպես հյուրերին ընդունեցին փոքրիկ համերգային կատարումներով:
Հ . Պողոսյանը շրջայց կատարեց այցելած մշակութային բոլոր հաստատություններում, ծանոթացավ աշխատանքային և շենքային պայմաններին: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Վայոց ձորի մարզի մշակութային կյանքին վերաբերող և հաստատությունների պայմանների բարելավման հետ կապված մի շարք հարցեր: