Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեձը Լեռնային Ղարաբաղի Անկախության օրվա կապակցությամբ

02.09.2015

 Սիրելի ՛ արցախցիներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: 24 տարի առաջ սկսվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման և կայացման դժվարին գործը, որը բովվեց արցախյան պատերազմում և իր ուրույն նշանակությունն ունեցավ հայ ժողովրդի պատմության էջերում: Հայաստանը և Արցախը կողք-կողքի կռվեցին և հաղթանակած դուրս եկան պարտադրված պատերազմում: Հաղթեցին և ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայը միասնական է և հզոր կամքի տեր:  

Սիրելի՛ հայրենակիցներ, արցախյան պատերազմի դաժան տարիների ընթացքում հայությունը ենթարկվեց մեծ փորձությունների, ունեցավ բազում կորուստներ, սակայն չկորցրեց իր հավատը, պայքարեց հանուն ազատության և կարողացավ հաղթահարել պատերազմի արդյունքում առաջացած դժվարությունները`ստեղծելով ուժեղ և ազատ պետություն:

Այսօր էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահամաններում տեղի ունեցող դեպքերը ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը շարունակում է պայքարը հանուն իր Հայրենիքի ազատության և պաշտպանության, մարտնչում է իր զավակների`անկախ երկրում ապրելու և պայծառ ապագայի համար:   

Սիրելի՛ արցախցիներ, ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորելով ձեզ անկախության տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և, որ մեր ապագա սերունդներն ապրեն խաղաղ և պատերազմից զերծ երկրում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53