Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է սամանամերձ համայնքների դպրոցներ

01.09.2015

 2015 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է սահմանամերձ Խնձորուտ, Բարձրունի, Մարտիրոս, Սերս և Զառիթափ համայնքների միջնակարգ դպրոցներ:
Մարզպետ Հ. Սարգսյանը ժամը 9.00-ին եղել է Խնձորուտի դպրոցում, ժամը 10.00-ին Բարձրունու, ժամը 11.00-ին Սերսի, ժամը 11.30-ին Մարտիրոս և ժամը 12.00-ին Զառիթափի դպրոցներում: Հ. Սարգսյանը շնորհավորել է աշակերտներին և ուսուցիչներին Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Մարզպետը հանդիպում է ունեցել ուսուցչական կոլեկտիվների հետ, ծանոթացել դպրոցներում ուսումնական գործընթացը կազմակերպելու պայմաններին և առկա խնդիրներին: Բոլոր համայնքներում ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին ներկա են եղել համայնքների ղեկավարները, որոնք նույնպես ողջունել են տոնական միջոցառումների մասնակիցներին և գրենական պիտույքներ նվիրել առաջին դասարան հաճախող երեխաներին:
Զառիթափ համայնքի դպրոցականներն ունեին հաճելի անակնկալ: Աշակերտների ուրախությունը մեծ էր, քանզի նրանք հենց սեպտեմբերի 1-ին ստացան դպրոցական մարզագույք, որ դպրոցին նվեր էր ուղարկել ՀՀ Վարչապետ Հովիկ Արբրահամյանը: Մարզագույք ունենալու խնդրանքով Զառիթափի ուսուցիչները ՀՀ Վարչապետին էին դիմել ՀՀ Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում հանդիպման ժամանակ: Դպրոցի տնօրենը ելույթի ընթացքում իր երախտագիտությունը հայտնեց դպրոցի համար արժեքավոր նվերի համար և խնդրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին իրենց երախտագիտության խոսքը փոխանցել ՀՀ վարչապետ Հովիկ Արբրահամյանին:
Հետաքրքիր զուգադիպությամբ գույքը դպրոց հասցվեց մարզպետի այցի ժամանակ:
Մարզպետը հույս հայտնեց, որ մարզագույքի առկայությունը կխթանի ֆիզկուլտուրայի դասերի արդյունավետության բարձրացմանը, ինչն էլ իր հերթին՝ աշակերտների առողջ ապրելակերպի կազմակերպմանը:
Նշենք, որ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը եղել է Ելփին և Չիվա համայնքների, իսկ Մելս Հարությունյանը Ջերմուկ և Գնդեվազ համայնքների դպրոցներում: Մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական բոլոր հաստատություններում կազմակերպված միջոցառումներին ներկա են եղել մարզային իշխանության ներկայացուցիչներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53