Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետի այցելությունները մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններ

26.08.2015

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շարունակում է իր այցելությունները մարզի քաղաքային և գյուղական համայնքների ուսումնական հաստատություններ` նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Այսօր Հ. Սարգսյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Վայքի հիմնական և ավագ դպրոցներ, քաղաքային վարժարան, այնուհետև մարզպետը եղել է նաև  Խաչիկ համայնքի միջնակարգ դպրոցում:
Հ. Սարգսյանը ծանոթացել է ուսումնական հաստատությունների աշխատանքային, շենքային և գույքային պայմաններին, հանդիպել մանկավարժների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված ընթացիկ հարցեր, ուսումնադաստիարակաչական և կազմակերպական բույթի այլ հիմնախնդիրներ:
Կրթօջախների տնօրենները մարզպետ Հ. Սարգսյանին տեղեկացրել են, որ ուսումնական հաստատությունները պատրաստ են նոր ուսումնական տարվա մեկնարկին և անհամբերությամբ սպասում են իրենց աշակերտների վերադարձին:
Մարզպետ Հ. Սարգսյանը, շնորհավորելով ուսուցիչներին գալիք սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, կարևորել է ուսուցչի` սերունդների կրթության և դաստիարակության պատասխանատու գործին նվիրվելու անհրաժեշտությունը, որպես մասնագիտական հայրենանվեր գործունեության բաղկացուցիչ : Հ. Սարգսյանը ուսուցիչներին մաղթել է մասնագիտական նոր ձեռքբերումներ և բովանդակալից աշխատանքային տարի:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53