Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բաց դաս՝ Եղեգնաձորում գործող ամառային ճամբարում
26.08.2015
,,Շուշան,, հասարակական կազմակերպությունը ,,Ֆրանս-հայկական զարգացման կենտրոն,, հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ հուլիս-օգոստոս ամիսներին Եղեգնաձորում կազմակերպել է ամառային ճամբար, որտեղ երեկ տեղի ունեցավ բաց դաս: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյաներ, իրականացվող ծրագրին սատարող անձիք, ծնողներ:
Ճամբարական երեխաներն աշխատում էին ըստ նախասիրած խմբերի, որոնք կատարում էին ձեռքի աշխատանքներ, օգտագործելով բազմատեսակ պարագաներ: Երեխաներն աշխատում էին տարբեր տարիքային խմբերով, համագործակցված: Ամենուրեք ցուցադրվում էր ճամբարականների ձեռքի աշխատանքները: ,,Շուշան,, հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Հախվերդյան ներկայացրեց երկամսյա ճամբարի գործունեության արդյունքները, նշեց, որ ճամբարում գործել է նաև շախմատի խմբակ, որի սաներն իրենց ուժերը չափել են միմյանց հետ և գրավել մրցանակային տեղեր: Վերջում նա պատվոգրերով պարգևատրեց մրցանակային տեղեր գրաված երեխաներին, իսկ ճամբարի կազմակերպման աշխատանքներում ակտիվ գործունեությամբ հանդես եկած կամավորականներին շնորհակալագրեր հանձնեց:
Միջոցառումն ավարտվեց երեխաների և ներկաների կողմից ճամբարի հիմնի կատարումով: