Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ

25.08.2015

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 և թիվ 2 հիմանական դպրոցներ, Եղեգնաձորի ավագ դպրոց և  քաղաքային պետական հանրակրթական վարժարան: Մարզպետին ուղեկցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և մարզպետարանի աշխտակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Մարզպետն աշխատանքային այցի ընթացքում շրջեց դպրոցների և վարժարանի շենքերի տարածքներում` ծանոթանալով շենքային, գույքային պայմաններին և նոր ուսումնական տարվա կազմակերպման աշխատանքների ընթացքին:
Մարզպետը հանդիպումներ ունեցավ կրթօջախների մանկավարժական կոլեկտիվների հետ` պատասխանելով վերջիններիս կողմից բարձրացված հարցերին: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին նաև ուսումնական տարվա մեկնարկին վերաբերող կազմակերպական բնույթի մի շարք հարցեր՝ այդ ուղղությամբ տալով համապատասխան հանձնարարականներ:
Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցած հանդիպման ժամանակ դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ,,Խաղաղության կորպուս Հայաստան,, կազմակերպության աջակցությամբ հոկտեմբեր ամսին դպրոցին տրամադրվելու է դպրոցական նոր գույք` սեղաններ, աթոռներ, գրատախտակներ:
Եղեգնաձորի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը տեղեկացրեց, որ ամռան ամիսներին դպրոցի միջոցներով իրականացվել են վերանորոգման աշխատանքներ և դպրոցը լիովին պատրաստ է սեմպտեմբերի 1-ին աշակերտներին ընդունելուն:
Եղեգնաձորի ավագ դպրոցի ուսուցչական կազմի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում տնօրեն Կարինե Հարությունյանը նշեց, որ ավագ դպրոցի աշխատակազմը պատրաստ է նոր ուսումնական տարվա մեկնարկին: Կ. Հարությունյանից տեղեկացանք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ավագ դպրոցին տրամադրել է շուրջ 200 դպրոցական սեղաններ և աթոռներ:
Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարանի տնօրեն Վահան Աբրահամյանը նշեց, որ վարժարանը պատրաստ է սեպտեմբերի 1-ին և շնորհակալություն հայտնեց այցի համար:
Ուսումնական հաստատություններում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մարզպետ Հ. Սարգսյանն ընդգծեց, որ նոր ուսումնական տարում հատուկ պետք է շեշտադրվի կրթության որակը: Կարևորելով ուսուցիչների կատարած պատասխանատու և դժվարին աշխատանքը, Հ. Սարգսյանը նշեց, որ կրթությունը մեր պետականության գերակա ուղղություններից մեկն է, երկրի շարժիչ ուժը և հավելեց, որ դպրոցական տարիքում է ձևավորվում մարդու անհատականությունը, ուստի ուսուցիչը համբերատարությամբ և իմաստությամբ իր գիտելիքները պետք է փոխանցի աշակերտներին, որոնք մեր պետության կայուն և խաղաղ ապագայի կերտողներն են: Մարզպետ Հարություն Սարգսյանը մանկավարժներին շնորհավորեց գալիք սեպտեմբերի 1-ի կապակցությամբ` ցանկանալով խաղաղ և բեղմնավոր աշխատանքային տարի:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46