Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նաիրի Սարոյանը նշանակվել է ՀՀ ՎՁՄ աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալի պաշտոնում
25.08.2015
Ղեկավարվելով <<Քաղաքացիական ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 3-րդ մասի <<դ>> կետով և 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի <<Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին>> N 17-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 75-րդ և 76-րդ կետերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալի (69-2.2-4) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2015 թվականի օգոստոսի 20-ի եզրակացությունը՝ մթցույթի արդյունքում Նաիրի Սարոյանին հաղթող ճանաչելու վերաբերյալ և Նաիրի Սարոյանի դիմումը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը 21.08.2015թ. N151 հրամանով Նաիրի Սարոյանին նշանակել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալի պաշտոնում: