Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը

25.08.2015

 Ս/թ օգոստոսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 4-րդ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին՝ Վայոց ձորի մարզի Ազատեկի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,12 հա արոտի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ, Վայոց ձորի մարզի Զառիթափի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.15171 հա այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ, Վայոց ձորի մարզի Գոմքի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 0.2 հա արոտի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ հարցերը:
Նշված հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցերի վերաբերյալ համաձայնություն տալու որոշում ընդունեց:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53