Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

24.08.2015

 Օգոստոսի 24-ին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալի, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցությանն արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք անելիքներն ու ծրագրերը:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց քաղաքաշինության վարչության պետին՝ մարզում հրատապ խնդիրների լուծման նպատակով ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ՀՀ կառավարության կողմից մարզին հատկացված 300մլն. դրամի շրջանակում իրականացվելիք ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում և արագացված տեմպերով լուծում տալ առաջացած խնդիրների: Իսկ նույն վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետին հանձնարարեց՝ աշխատել համապատասխան կազմակերպությունների հետ Վայոց ձորի մարզ այցի ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից Գետափ համայնքի բնակիչներին խոստացած գյուղամիջից դպրոց և մանկապարտեզ տանող, ինչպես նաև գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների նախահաշվային փաստաթղթերի մշակման համար: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին հանձնարարեց՝ մշտապես ուշադրություն դարձնել մարզի դպրոցների կողմից նոր ուսումնական տարվա մեկնարկի դիմավորման նպատակով տարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզում բերքահավաքի ընթացքին վերաբերող հարցեր:Մարզպետը հանձնարարեց աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին մարզպետարանի կայքում լուսաբանել քաղծառայության և համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մարզում անցկացվող մրցույթները:
Մարզի ղեկավարի կողմից ստորաբաժանումների ղեկավարներն ստացան համապատասխան հանձնարարականներ, ուղղված ոլորտային խնդիրների լուծմանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46