Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն
24.08.2015
Ս/թ. օգոստոսի 28-ին, ժամը 11.00-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը:
Օրակարգում՝
1. ,,2014-2015 ուսումնական տարվա արդյունքների ամփոփումը և նոր ուսումնական տարվա խնդիրները,,
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյան)
2. ,,Կրթության պետական քաղաքականության արդի միտումները,,
(Զեկուցող՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյան)
3. Ելույթներ
4. Հայտարարություններ
5. Խորհրդակցության աշխատանքների ամփոփում՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյան