Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Գնդեվազի թռչնաբուծական ֆաբրիկա
21.08.2015
Օգոստոսի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ այցելել է Գնդեվազի թռչնաբուծական ֆաբրիկա:
Թռչնաբուծարանի տնօրեն Արմեն Խաչատրյանի ուղեկցությամբ Հ. Սարգսյանը շրջայց է կատարել ֆաբրիկայում, ծանոթացել ձեռնարկության գործունեության պայմաններին:
Մարզպետին ներկայացվել է, որ ֆաբրիկայի 105 հազար թև թռչուններից 80 հազարը ածան հավեր են, որոնք օրական տալիս են 60-65 հազար ձու: Արտադրված ձվի ամբողջ խմբաքանակն իրացվում է ներքին շուկայում:
Տեղում քննարկվել են նաև ֆաբրիկայի հիմնախնդիրները, մասնավորապես հարց է բարձրացվել վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ: Խոսվել է նաև սեփական կերարտադրության հնարավորության մասին: