Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համայնքային այցելությունները շարունակվում են
18.08.2015
Օգոստոսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը` ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ այցելեց Քարագլուխ և Աղնջաձոր համայնքներ:
Քարագլուխ համայնքում մարզպետը ծանոթացավ կերերի կուտակման աշխատանքներին, դիտարկվեցին Քարագլխի ջրամբարի լրացուցիչ սնուցման հնարավորությունները:
Աղնջաձոր համայնք կատարած այցի ընթացքում մարզպետը ծանոթացավ կերերի կուտակման աշխատանքներին, որից հետո գյուղապետարանում հանդիպում տեղի ունեցավ գյուղապետարանի աշխատակազմի հետ: Համայնքի ղեկավար Ահարոն Գաբրիելյանի կողմից հարց բարձրացվեց ոռոգման ջրագծի կառուցման, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման և հանդամիջյան ճանապարհների մաքրման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Հանդիպումների ընթացքում մարզպետ Հ. Սարգսյանը Քարագլուխ և Աղնջաձոր համայնքների ղեկավարներին հորդորեց անասնապահության զարգացման համար ակտիվ աշխատանքներ տանել կոոպերատիվների ստեղծման ուղությամբ: