Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների 2015 թվականի օգոստոս ամսվա ընդունելությունը
17.08.2015
2015 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելության համար ցուցակագրվել էր 119 քաղաքացի, բոլորն էլ եկել էին ընդունելության:
Դրամական աջակցության խնդրանքով դիմել էին 119 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց: 1 քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման հարցով, 1-ը` հարևանից բողոքելու, իսկ 1 հոգի՝ մեքենայի առք ու վաճառքի հարցով: Նշված հարցերով դիմած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին լուծում տալու նպատակով հանձնարարություններ տրվեցին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել, օրենքով սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում պատասխանել ընդունելության եկած քաղաքացիներին: